loading


Երևանի «Նոր Նորք»
առողջության
կենտրոն ՓԲԸ
ԱՎԵԼԻՆԱՎԵԼԻՆ
ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆ Է
ԱՎԵԼԻՆԱՎԵԼԻՆ

Բուժհաստատությունն ունի հետևյալ բաժանմունքներն ու ծառայությունները՝

service-image
service-image
service-image
service-image
service-image
service-image
service-image
service-image

01 Թերապևտիկ Բաժանմունք

02 Մանկական Բաժանմունք

03 Կանանց Կոնսուլտացիա

04 Լաբորատորիա

05 ԷՍԳ Կաբինետ

06 Ռենտգեն Կաբինետ

07 Վիրաբուժական Կաբինետ

08 Մաշկաբանական Կաբինետ

մեր ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

իրադարձությունների օրացույց ձեզ համար

service-image
service-image
service-image
service-image
01

Ռեվմատոլոգի ծառայություններ

Ռեվմատոլոգի ծառայություններ

Ռևմատոլոգիա , բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է ռևմատիկ հիվանդությունները՝ շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումները, հոդաբորբերը, օստեոարթրոզը և արտահոդային հյուսվածքների ախտահարումները։

02

Ուրոլոգի ծառայություններ

Ուրոլոգի ծառայություններ

Ուրոլոգիա բժշկության ոլորտ, որն զբաղվում է հավասարապես արական և իգական սեռի ներկայացուցիչների միզուղիների հիվանդությունների ուսումնասիրությամբ և բուժմամբ, ինչպես նաև տղամարդկանց վերարտադրողական համակարգի խնդիրներով։

03

Հոգեբանի ծառայություններ

Հոգեբանի ծառայություններ

Հոգեբանություն  գիտական և կիրառական գիտություն հոգեկանի՝ որպես կենսագործունեության հատուկ ձևի զարգացման և գործունեության մասին։

04

Լոգոպեդի ծառայություններ

Լոգոպեդի ծառայություններ

Լոգոպեդիան գիտություն է խոսքի խանգարման, նրա կանխարգելման մեթոդների, ախտորոշման շտկման մասին։ Այն ուսումնասիրում է խոսքի խանգարման պատճառները, զարգացման մեխանիզմները, սիմպտոմները, կառուցվածքը, մշակում կոորեկցիոն ազդեցության համակարգը:

Հաճախ տրվող հարցեր

Ինչպես հաշվառվել ձեր ԱԿ-ում:

Յուրաքանչյուր անձ կարող է ԱԱՊ ծառայություններ ստանալ միայն այն ԱԱՊ բժշկի մոտ, որին ինքը կընտրի կամավոր եւ որի մոտ կգրանցվի ըստ սույն հավելվածով սահմանված ընթացակարգի: Յուրաքանչյուր բնակիչ, անկախ Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրելու ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժիշկ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կողմից ընտրված ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու համար ներկայացնում է իր անձնագիրը եւ սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը, իսկ մինչեւ 16 տարեկան երեխայի համար` անձը հաստատող փաստաթուղթը կամ ծննդյան վկայականը եւ սոցիալական քարտը: ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու նպատակով ԱԱՊ բժշկի ընտրության կամ դրա փոփոխության համար բնակչի համար լրացվում է Գրանցման ձեւ: Կարգավորվում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 17 հոկտեմբեր 2023 թ. N 48-Ն հրամանով:

Որ դեպքում է տեղամասային թերապևտը կատարում տնային այց:

ԱԱՊ բժշկական հաստատությունը կանչերն ընդունում է աշխատանքային բոլոր օրերին` աշխատանքային ժամերի ընթացքում: Տնային կանչերն ընդունում է ԱԱՊ բժշկական հաստատության մատենավարման բաժինը (պոլիկլինիկաներում) եւ անձամբ բժիշկը, նրա բուժքույրը: Տնային կանչն ընդունվում է այն դեպքում, երբ կա համապատասխան հիմնավորում այն մասին, որ պացիենտը ֆիզիկապես հնարավորություն չունի այցելելու բժշկական հաստատություն (անկողնային վիճակ` պայմանավորված որեւէ հիվանդությամբ, ֆիզիկական անկարողություն` շարժողական ֆունկցիայի խանգարման հետ կապված): Այն դեպքում, երբ կանչն ընդունվել է տվյալ բժշկի աշխատանքային ժամից դուրս, կանչը սպասարկվում է հաջորդ օրը, իսկ եթե խնդիրը պահանջում է հրատապ լուծում` տնօրինությանը որոշում է` ուղարկել բուժող բժշկին աշխատաժամից դուրս կամ հրավիրել շտապ բժշկական օգնություն: Տնային այցերի միջոցով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ չեն իրականացվում: Կարգավորվում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 13 հունիսի 2022 թ. N 40-Ն հրամանով:

Տարվա փորձ
15 +
Հմուտ մասնագետներ
8 +
Անձնակազմ
24 +
Այցելուներ
1354 +